Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ Գազայում եւ Արեւմտյան ափի այլ տարածքներում պաղեստինցիների հետ բանակցություններն անիմաստ են, գրում է AFP-ն:
Նա հավելել է, որ Իսրայելը պետք է միակողմանիորեն գործի: Նախարարը համոզված է, որ բանակցություններն, անկախ նրանից, թե որտեղ եւ ինչ պայմաններում են անցկացվում մինչ օրս ոչնչի չեն հանգեցրել, ավելացնելով, որ Իսրայելը իրավունք ունի միակողմանի լուծել խնդիրները` ելնելով իր քաղաքացիների անվտանգության պատկերացումներից:
Լիբերմանը նշել է, որ Գազայի այն բնակիչները, որոնք մտահոգ են իրենց ընտանիքներին գոյատեւման միջոցներով ապահովելու հարցերով, պետք է հասկանան, որ «ահաբեկչական կազմակերպությունների անդամները մեծ վտանգի տակ են՝ ինչպես անձնական անվտանգության, այնպես էլ իրենց ընտանիքի անվտանգության տեսանկյունից»:





























