Իսպանիայի պաշտպանության նախարարությունը չեղարկել է Սաուդյան Արաբիային լազերային կարգավորման համակարգով 400 ռումբերի վաճառքը, որոնք, գերատեսչության կարծիքով, կարող են օգտագործվել Եմենի ռմբակոծման համար, հայտնում է Cadena SER-ը:
Նախարարությունը նախաձեռնել է 2015 թվականի ամռանը ստորագրված պայմանագրի չեղարկման ընթացակարգը: Շեշտվում է, որ Մադրիդը միջին արեւելյան թագավորությանը կվերադարձնի զենքի համար վճարված 9,2 մլն եվրոն:
Օգոստոսի սկզբին հաղորդվել էր, որ Իսպանիայի կառավարությունը մտադիր է վերանայել Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի երկրներին ռազմական նշանակության արտադրանքի վաճառքի պայմանները օգոստոսի 9-ին Եմենում ավտոբուսի վրա ավիահարվածից հետո, որի հետեւանքով զոհվել էր 50 մարդ: Նրանց մեծ մասը երեխաներ եւ դեռահասներ էին: Օգոստոսի 2-ին համանման հարվածի հետեւանքով, որը հասցվել էր Խոդեյդա քաղաքի ձկնեղենի շուկային եւ հոսպիտալին, զոհվել էին տասնյակ մարդիկ
2014 թվականի օգոստոսից Եմենում հակամարտությունը շարունակվում է «Անսար Ալլահ» շիական շարժման հուսի խռովարարների եւ իշխանությունից հեռացված նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Խադիի զորքերի միջեւ, վերջինի կողմում են մարտնչում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի զինված ուժերը:





























