ՌԴ ԿԸՀ-ն եւ «Ռոսկոմնադզոր»-ը հայտնել են, որ Google ընկերությանը նամակներ են ուղարկել` Ռուսաստանի ընտրություններին միջամտելու անթույլատրելիության մասին՝ քվեարկության օրը ակցիաների կոչի տարածման կապակցությամբ, ինչը Ռուսաստանի օրենսդրության խախտում է:

Բացի այդ համապատասխան զգուշացումներ են տարածել նաեւ դատախազությունը եւ Հակամենաշնորհային դաշնային ծառայությունը: ԱՄՆ-ի գերատեսչությունը դեռ չի պատասխանել նախազգուշացումներին, նշել են «Ռոսկոմնադզոր»-ում՝ հույս հայտնելով, որ Google-ը պատշաճ կերպով կարձագանքի եւ հայտարարել են համագործակցության պատրաստակամության մասին:

Միեւնույն ժամանակ, վարչությունը կարծում է, որ ընկերությունը ունի բոլոր գործիքները տեղեկատվության տարածումը դադարեցնելու համար, ինչը կարելի է ընտրություններին որպես միջամտություն համարել:

«ՌԻԱ Նովոստիին» ռուսական գերատեսչությունների հաղորդագրությունները մեկնաբանելով՝ Google-ում պարզաբանել են, որ ընկերությունը քննում է պետական մարմինների բոլոր դիմումները, սակայն չի մեկնաբանում առանձին իրավիճակները:

Ռուսաստանում քվեարկության միասնական օրը կանցկացվի սեպտեմբերի 9-ին: