Աֆղանստանում մահապարտ ահաբեկչի պայթյունի, ինչպես նաեւ ուսումնական կենտրոնից քիչ հեռու գտնվող ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով առնվազն 20 մարդ է զոհվել, եւս 70-ը վիրավորվել են, գրում է AP-ն:

Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նաջիբ Դանիինը հաստատել է ահաբեկչական հարձակումների մասին տեղեկատվությունը: Վիրավորների թվում երկու աֆղանցի լրագրող կա:

Դեռ ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել հարձակումների համար: Սակայն իշխանությունները ահաբեկչական գործողություններ համար մեղադրում են թալիբներին: