Թուրքիայի Կայսերի քաղաքում ոստիկանությունը առանձնատներից մեկում գործողություն է իրականացրել գյուլենականների դեմ։

Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ Կայսերիի ոստիկանությունը տվյալներ է ստացել, որ գյուլենականները քաղաքի առանձնատներից մեկում ամեն շաբաթ հավաքվում են։

Ոստիկանները ուոսումնասիրել են տվյալները եւ հատուկ գործողությամբ նշված առանձնատնից ձերբակալել 10 գյուլենականի։

Նշվում է, որ ձերբակալվածներից 2–ը գործարարներ են, 4–ը նախկին ուսուցիչներ։