Հայաստանում չի օգտագործվում գյուղատնտեսական նշանակության հողատարածքների 12,7 տոկոսը։ Այդ մասին նշված է տարածքային կառավարման նախարարության 2010 թ. գործունեության հաշվետվության մեջ։
Նախարարության կողմից 2010 թ. իրականացվել է մոնիտորինգ՝ համայնքներում սեփականաշնորհված, բայց չօգտագործվող գյուղատնտեսական հողերի վերաբերյալ։ Պարզվել է, որ գյուղատնտեսական նշանակության 452 հազ. հա հողատեսքերից չօգտագործվող է 57 հազ. հա-ը։
Վերջին շրջանում հաճախակիացել են ՀՀ քաղաքացիների կողմից գյուղատնտեսական նշանակության հողերից հրաժարվելու դեպքերը։





























