Մեկնարկել է Հայաստանի չորրորդ գումարման Ազգային Ժողովի գարնանային նստաշրջանը:
Այս քառօրյայի օրակարգում ընդգրկված են 30 օրինագծեր: Օրակարգի հաստատման ժամանակ հայտարարությամբ հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` ընդգծելով, որ անհրաժեշտ է խորհրդարանի մեծ օրակարգից հանել հայ-թուրքական արձանագրությունները՝ Անկարայի ապակառուցողական դիրքորոշման եւ հայտարարությունների հետ կապված: Դրան ի պատասխան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նկատել է, որ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների վարմունքը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ անբարոյական է: Ընդ որում, Աբրահամյանը ոչ նպատակահարմար է համարել հայ-թուրքական արձանագրությունները այս փուլում մեծ օրակարգից հանելը:
Նկատենք, որ նիստին 131 պատգամավորներից գրանցվել էին միայն 97-ը:





























