Յուրաքանչյուր պատգամավոր, յուրաքանչյուր քաղաքացի պետք է այլ քաղաքացիների հետ շփվի կոռեկտության սահմաններում: Այսօր՝ հունվարի 7-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը` մեկնաբանելով հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի վարքը, ով հայհոյանքներ էր տվել «Հետք» ինտերնետային կայքի լրագրողներին:

Նրա կարծիքով, լրագրողներն իրենք էլ պետք է նպաստեն, որ մեր հասարակության մեջ նման միջադեպեր չլինեն: «Ցանկացած դեպքում, այդ միջադեպի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, սպասենք դատարանի վճռին»,- ասել է Աբրահամյանը:

Նշենք, որ կայքի խմբագրությունը դատախազությանը ձայնագրություն է ուղարկել, որում Ռուբեն Հայրապետյանը հայհոյանքներ է տալիս լրագրող Գրիշա Բալասանյանի հասցեին: