Հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում փետրվարի 5-ին, ժամը 23:30-ի սահմաններում հաղորդում է ստացվել, որ թունավորումով բուժօգնության են դիմել Արեւաշող գյուղի բնակիչներ 54-ամյա Մարիետա Մ.-ն, 31-ամյա Մենուհի Մ.-ն եւ 22-ամյա Նազելի Դ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը՝ տան վառարանում գազի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից։