Լոնդոնի դատարանն սկսել է Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջին Շվեդիա արտաքսելու հարցով քննությունը: Շվեդիայում Ասանջին մեղադրում են բռնաբարությունների մեջ: Ջուլիան Ասանջը հպարտ թափահարել է ձեռքը` մտնելով Լոնդոնի դատարանի շենք:
Ասանջի իրավաբանները, պահանջելու են, որ նրան չի կարելի հանձնել Շվեդիային` հիմնվելով միայն կասկածների վրա, իսկ Շվեդիայում նրան դեռ մեղադրանքներ չեն առաջադրվել:
Փաստաբանները պնդում են, որ նրա դեմ հարուցված գործը քաղաքական է, եւ արտաքսման դեպքում Շվեդիան Ասանջին հանձնելու է ԱՄՆ-ին:
Լոնդոնի Վուլիչ շրջանի դատարանի առջեւ մոտ 100 հեռուստաօպերատորներ եւ լրագրողներ են հավաքվել:
Wikileaks-ի հիմնադիրը հարուցել է ամերիկյան կառավարության վրդովմունքը` հրապարակելով հազարավոր դիվանագիտական փաստաթղթեր:




























