Երեւանի Մյասնիկյան պողոտայում, Կենդանաբանական այգու դիմաց փետրվարի 5-ին ժամը 22:30-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «ՎԱԶ-2107» տաքսի 19 ԼՍ 265 համարանիշի մեքենան բախվել է պողոտայի թիվ 72 սյանը, որի հետեւանքով վարորդը՝ 43-ամյա Գեղամ Ասատրյանն ու ուղեւորուհի Քրիստինե Զարգարյանը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վթարի վայրում աշխատանքները ղեկավարել է ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանը:
Ականատեսները պատմել են, որ տաքսուն հարվածել է մեկ այլ մեքենա, որի պատճառով տաքսու վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը եւ բախվել սյանը:





Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























