Երեւանի Նոր Նորքի Գայի պողոտայի եւ Նանսենի փողոցի խաչմերուկում փետրվարի 5-ին ժամը 21:30-ին սահմաններում իրար են բախվել BMW մակնիշի 18 ԼՍ 121, «ՎԱԶ-21101» մակնիշի 06 ՕՍ 639 եւ Toyota մակնիշի 22 ՍՕ 639 համարանիշների մեքենաները:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Ս. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել Toyota-ի վարորդ՝ 66-ամյա Նորայր Ժամհարյանը, ով աշխատում է ազգային նվագարանների 7-ամյա դպրոցում:
Վթարի վայր են ժամանել Երեւանի Ճանապարհային ոստիկանության, ԱՊՊԱ-ի եւ Նոր Նորքի ոստիկանության պարեկապահակային ծառայության աշխատակիցները: Վթարի վայրում աշխատանքները ղեկավարել է ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային գանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանը: Տեղազննումից հետո նա մեկնել է հիվանդանոց, իսկ մեքենաները տեղափոխվել են ՃՈ տուգանային հրապարակ: Նախապատրաստվում են նյութեր:






Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























