Իսրայելի ղեկավարությունը հույս ունի, որ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի տեղը կզբաղեցնի Երուսաղեմի համար «ամենահարմար» թեկնածու, երկրի ներկայիս փոխնախագահ Օմար Սուլեյմանը։

Այս փաստի մասին հայտնի է դարձել Wikileaks կայքէջի շնորհիվ The Daily Telegraph-ում հայտնված նյութից։

2008 թվականի օգոստոսի 29-ի փաստաթղթում խոսքը գնում է իսրայելական պատվիրակության՝ Կահիրե կատարած այցի արդյունքների մասին, որոնց մասին ամերիկացիներին պատմել էր Իսրայելի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Դավիթ Խաչանը։

Ամերիկացի դիվանագետները հետեւություն էին արել, որ Սուլեյմանի՝ Եգիպտոսի նախագահ դառնալն «ամենահարմար տարբերակը» կլինի։ Երուսաղեմում Մուբարաքին փոխարինողի մասին լրջորեն մտածել են դեռ 2008 թվականից, քանի որ զարմացած են եղել նրա՝ ծեր լինելու եւ վատ խոսելու հանգամանքից։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունվարի 29-ին Մուբարաքը փոփոխություններ էր կատարել կառավարությունում՝ 1981 թվականից ի վեր առաջին անգամ նշանակելով փոխնախագահի։ Մինչ այդ Հոսնի Մուբարաքը 29 տարի «յոլա էր գնացել» առանց տեղակալի։ Այդ պաշտոնում նա նշանակել էր հետախուզության ղեկավար Օմար Սուլեյմանին։