Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, զենք կրելու կասկածանքով, փետրվարի 7-ին Ջրվեժի Մայակ թաղամասից բերման են ենթարկել 29-ամյա Կարեն Գ.-ին: 

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա մոտ հայտնաբերվել է «ԱԿ-74» ինքնաձիգ` փողի մեջ լիցքավորված 5.45 մմ տրամաչափի փամփուշտով, իսկ ինքնաձիգի վրա ամրացված է եղել մետաղյա փամփշտակալ, որի մեջ եղել է 5.45 մմ տրամաչափի 39 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: