Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության եւ Գյումրիի բաժնի ծառայողները թմրանյութ պատրաստելու եւ պահելու կասկածանքով փետրվարի 8-ին Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի մի ավտոտնակից բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 53-ամյա Հովհաննես Չ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ավտոտնակից հայտնաբերվել է 1 լիտրանոց 2 շիշ` սպիտակավուն նստվածքով, 1 լ-անոց շիշ՝ 200 մլ դեղնավուն լուծույթով եւ ներարկիչ` 2 մլ դեղնավուն լուծույթով:
Հովհաննես Չ.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը «Սեդալգին Նեո» դեղամիջոցից թմրանյութ պատրաստելու բաղադրամաս է:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























