Քիչ առաջ Հայաստանի ոստիկանությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել եւ ոստիկանության կադրերի տրամադրության տակ է ուղարկվել ոստիկանության գնդապետ, Կոտայքի մարզային վարչության պետ Իշխան Իշխանյանը:
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով, ոստիկանության գնդապետ Գրիշա Բադալյանն ազատվել է Արագածոտնի մարզային ոստիկանապետի պաշտոնից եւ նշանակվել Իշխանյանի տեղում:
Գնդապետ Մարգար Մելքոնյանը ազատվել է Արարատի մարզի ոստիկանապետի պաշտոնից եւ նշանակվել Արագածոտնի մարզի ոստիկանապետ:




























