Օրաթերթն իր խմբագրականում անդրադարձել է երկուշաբթի «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ դատարանի կայացրած վճռին: «Մոտ երկու տարի աոաջ «Հ1»-֊ի եթերում Արմեն Դուլյանի հաղորդման ժամանակ ես բանավիճում էի ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի եւ իրավաբան Կարեն Անդրեասյանի հետ։ Վերջինս վիրավորանքը եւ զրպարտությունը «ապաքրեականացնելու» «հումանիստական» եւ «եվրոպամետ» օրենքի հեղինակն էր՝ հավանաբար իշխանությունների առաջադրանքով։
Բանավեճի ժամանակ ես վստահություն հայտնեցի, որ այդ օրենքը գործիք կդառնա, որպեսզի «վիրավորված» իշխանավորները դատարանով մեծ գումարներ ուզեն եւ դրանով վրեժխնդիր լինեն ընդդիմադիր լրատվամիջոցներից։ Իմ զրուցակիցները առարկում էին՝ ի՞նչ ընդդիմադիր, ի՞նչ իշխանավոր, խոսքը քաղաքացու պաշտպանվածության մասին է։ Բայց շաբաթվա սկզբին ավարտված դատավարությունը ամբողջությամբ հաստատեց իմ կանխատեսումը. «վիրավորվածները» օլիգարխ պատգամավորներն են, իսկ «պատժվածը» ընդդիմադիր թերթն է»։




























