Թուրքիայի Իզմիր նահանգի Բայընդըր քաղաքի հայկական եկեղեցին 2011-ի մայիս- հունիսին կսկսվի վերանորոգվել։

Թուրքական Haberoku-ի փոխանցմամբ՝  Բայընդըրի քաղաքապետարանը 2009-ի ընթացքում Իզմիրի նահանգային հատուկ վարչության հետ մեկտեղ ներկայացրել է հայկական եկեղեցու վերանորոգման նախագիծը, որն արդեն ներկայացվել է Իզմիրի նահանգապետին, ում հաստատումից հետո արդեն 2011-ի մայիս-հունիս ամիսներին կսկսվի վերանորոգման գործընթացը։ Նախատեսվում է, որ եկեղեցու վերանորոգումը կավարտվի 2012-ի կեսերին:

Բայընդըրի քաղաքապետ Մեհմեդ Քերթիսը նշել է, թե հիշյալ եկեղեցին 19-րդ դարի կեսերին ծառայություն է մատուցել տեղի հայ բնակչությանը։

«Մտածել ենք, որ հայկական եկեղեցին պահպանելու եւ եկող սերունդներին փոխանցելու համար այն վերանորոգել եւ օգտագործել որպես տարբեր միջոցառումների համար նախատեսված սրահ եւ գրադարան»,-ասել է թուրք քաղաքապետը։