Ցանկացած տարածաշրջանի համար հաճելի չէ այն երեւույթը, որ որեւէ երկիր այնքան զենքի կուտակում ունի, որքան Ադրբեջանում է, եւ որ տարածաշրջանային հզոր երկրներները փորձում են վերահսկել այդ գործընթացը։ Նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանն այսօր՝ փետրվարի 9-ին մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով, անիմաստ է Ադրբեջանի հնչեցրած տեսակետները, թե Ղարաբաղյան պատերազմը կրոնական բնույթ ունի։

«Բոլորն էլ գիտեն, որ Իրանի դիրքորոշումն այդ մասին հստակ է։ Մենք դեմ ենք, որ հակամարտությունը կրոնական բնույթ է կրում, եւ Ադրբեջանի իշխանություններն էլ այդ մասին գիտեն»,-ընդգծել է դեսպանը։