Միակողմանիության եւ հովանավորչության աճը ստիպում է Չինաստանին ավելի շատ իր վրա հույսը դնել եւ դա վատ չէ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզիփինը, փոխանցում է South China Morning Post–ը։

Նրա խոսքով՝ եկել է ժամանակը Չինաստանի համար կրճատել իր կախվածությունն արեւմտյան տեխնոլոգիաներից՝ շեշտելով ինքնաբավության արժեքը. «Միջազգային մակարդակում ավելի դժվար է դառնում Չինաստանի համար առաջադեմ տեխնոլոգիաների ու հիմնական նոու–հաուների ձեռքբերումը։ Աճում է միկողմանիությունն ու առեւտրային հովանավորչությունը՝ ստիպելով մեզ հետեւել ինքնուրույն մոտեցմանը։ Դա վատ չէ»,–նշել է Սի Ցզիփինը։