ԱՄՆ իշխանությունների կողմից Թայվանին զենքի մատակարարումը վնաս է հասցնում Չինաստանի անվտանգությանն ու անկախությանը։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, ավագ գնդապետ Ժեն Գոցիանը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք արդեն հստակ բողոք ենք արտահայտել՝ Թայվանին ԱՄՆ-ի զենք վաճառելու հարցի մասին։ Դա ոչ թե քանակի, այլ որակի հարց է։ Թայվանը Չինաստանի մաս է հանդիսանում, եւ կղզու խնդիրն առնչվում է ՉԺՀ-ի արմատական շահերին»,- ասել է նա։