Ազատ առեւտրի հյուսիսամերիկյան գոտու (NAFTA) մասին համաձայնագրի վերաստորագրման շուրջ բանակցություններում Կանադայի կոշտ դիրքորոշումն ԱՄՆ-ին դուր չի գալիս, բայց այդպես էլ պետք է լինի, թեեւ լավ գործարքի կնքումը հնարավոր է։ Այս դիրքորոշմամբ է հինգշաբթի լրագրողների առջեւ հանդես եկել Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ամերիկացիները կարծում են, թե բանակցությունները ծանր են ընթանում, քանի որ կանադացիները կոշտ բանակցողներ են, ինչպե եւ պետք է լիներ։ Սակայն լավ եւ ազնիվ գործարքի կնքումը դեռեւս հնարավոր է։ Մենք Կանադայի համար վատ պայմանագիր չենք ստորագրի»,- ասել է նա։