Պաղեստինյան ղեկավար Մահմուդ Աբասը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել չեղյալ համարել Երուսաղեմի եւ բնակավայրերի վերաբերյալ իր նախկինում ընդունած որոշումները։ Այդ մասին նա խոսել է Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ ամբիոնից՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Ես Թրամփին կոչ արեցի փոխել իր որոշումները, քանի որ դրանք հակասում են Մերձավոր Արեւելքում խաղաղ կարգավորման ԱՄՆ-ի ստանձնած պարտավորություններին»,- ասել է Աբասը՝ հավելելով․ «Մենք ընդամենը մեր ժողովրդի ճակատագիրը որոշելու իրավունք ենք ուզում»։




























