Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում հանդիպել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ռոբերտ Մալիի հետ։

Մնացականյանը խոսել է Հայաստանում վերջերս տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունների, ժողովրդի մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների մասին։ Խոսելով արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի առավելությունների մասին՝ Մնացականյանը նշել է, որ Հայաստանն ընդունել է անընդհատության, կանխատեսելիության եւ ներգրավվածության սկզբունքները։

Կողմերը քննարկել են տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցեր, կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին։