Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շարունակելու է ճնշում գործադրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա` Թուրքիայում 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո ձերբակալված գերմանացի քաղաքացիների ազատ արձակման համար, հաղորդում է AP-ն:

Այս կալանավորումները վերջերս դարձել են թուրք- գերմանական հարաբերությունների  ամենալուրջ վնասողներից մեկը: Բեռլինը նշում է, որ Թուրքիայում քաղաքական դրդապատճառներով բանտարկվել է 35 գերմանացի:

Բեռլինում Էրդողանի հետ մամուլի ասուլիսում Մերկելը հայտարարել է, որ նա «պնդում  եւ շարունակելու  է այնպես անել, որպեսզի այդ հարցերը հնարավորինս շուտ լուծվեն»: Նա նշել է, որ դա կապված է հարաբերությունների կարգավորման ընդհանուր շահերի հետ, ավելացնելով, որ «Թուրքիայի հետ ժողովրդավարական, ազատ եւ բաց հասարակության հարցի վերաբերյալ տարաձայնություններ կան»: