Հայաստանի արդարադատության նախարարությունում շարունակվում են աշխատանքնային գործընթացներն առավել արդյունավետ կազմակերպելուն ուղղված բարեփոխումները, որոնք նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրել էր հանրությանն իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանից, այդ բարեփոխումները հետեւյալն են.
1. «Թեժ գծեր». ՀՀ Արդարադատության նախարարության ստորաբաժանումներին եւ կառույցներին ուղղված դիմումներին, հարցերին եւ բողոքներին արագ արձագանքելու, հասարակության հետ անմիջական կապը խորացնելու եւ մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով, սկսել են գործել քաղաքացիների հետ հետադարձ կապի ապահովման հետեւյալ հեռախոսահամարները.
ՀՀ Արդարադատության նախարարություն` 35 83 99
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն` 34 22 29
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն` 52 45 16
Քրեակատարողական ծառայություն` 44 22 73
էլ. փոստ` [email protected] :
2. «Ծանուցող ցուցատախտակներ». Քաղաքացիների սպասարկումը բարելավելու եւ հեշտացնելու նպատակով նոտարական գրասենյակներում, ինչպես նաեւ ՔԿԱԳ ու իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմիններում եւ բոլոր տարածքային բաժիններում տեսանելի վայրում սկսվել են տեղադրվել ցուցատախտակներ, որտեղ զետեղված են.
1. Դիմումի ձեւանմուշներ` պետական գրանցման, պետական հաշվառման եւ պետական միասնական գրանցամատյանից տեղեկություններ ստանալու համար, տեղեկություններ` լրացման կարգի եւ փաստաթղթերի տրամադրման ժամկետների մասին,
2. պետական գրանցման, պետական հաշվառման եւ տեղեկություններ ստանալու համար վճարվող պետական տուրքերի հաշվեհամարները եւ վճարման ենթակա գումարի չափը,
3. աշխատանքի օրերը եւ ժամերը:
Պետական ռեգիստրի կայքում` www.stateregistry.am, տեղադրվել է նաեւ առեւտրային կազմակերպություն գրանցելու համար հիմնադիրների ժողովի արձանագրության, հիմնադրի որոշման եւ կանոնադրության նմուշային ձեւերը, ինչպես նաեւ անվճար տեղեկություններից օգտվելու ձեւերը:





























