Հայաստնաի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 9-ին հեռախոսազրույց է ունեցել ԳԱԱ ակադեմիկոս, միջազգային ինժեներական ակադեմիայի անդամ, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի նախկին ռեկտոր, պատվավոր պրոֆեսոր, կրթության և գիտության բնագավառում ակնառու գործունեության համար պետական բարձր պարգևների` «Անանիա Շիրակացու» մեդալի եւ «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» շքանշանի արժանացած Յուրի Սարգսյանի հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է վաստակաշատ գիտնականին` ծննդյան 70-ամյակի առթիվ, մաղթել առողջություն եւ հաջողություններ: