Այսօր` փետրվարի 9-ին, ժամը 21-ի սահմաններում Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա-Մոլդովական խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար: Իրար են բախվել երեք ավտոմեքենաներ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՎԱԶ-2107 մակնիշի Տ 7231 տաքսի մեքենան, «Grand Cherokee» մակնիշի 13 ՕՍ 851 համարանիշի եւ ՎԱԶ-2107 մակինիշի 27 ՏԼ 167 մեքենաները բախվել են իրար: Վթարի հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել տաքսու վարորդ Կարեն Հմայակյանը:

Դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Այս պահին դեպքի վայրում քննչական աշխատանքներն իրականացնում է  ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների  քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանը: Նրա հանձարարականով մեքենաները պետք է տեղափոխվեն Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ: