Այսօր` ժամը 21:40-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանի Սասունցի Դավիթ-Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել Opel Omega մակնիշի 24 ՍԼ 719 համարանիշի եւ ԳԱԶ 2410 մակնիշի 62 ՍՏ 316 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի արդյունքում դեպքի վայրից երիտասարդ մի աղջիկ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում այս պահին աշխատում են Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, քննչական աշխատանքներն իրականացնում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանը:

Տեղազննման աշխատանքներից հետո քննիչը մեկնեց հիվանդանոց, իսկ մեքենաները հանձնարարեց տեղափոխել Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ: