Այսօր` փետրվարի 9-ին, ժամը 22-ի սահմաններում Պռոշյան փողոցում Սերգեյ Փարաջանովի թանգարանի դիմաց Mercedes մակնիշի 24 ՏԼ 703 համարանիշի ավտոմեքենան, որը վարում էր  Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակիչ Արայիկ Մարտիրոսյանը, բախվել է Skoda մակնիշի 16 ԼՍ 256 համարանիշի ավտոմեքենային: Skoda-ն իր հերթին բախվել է ՎԱԶ-2121 մակնիշի 05 ՍԼ 362 համարանիշի ավտոմեքենային: Skoda-ն վարել է Արսեն Խչեյանը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները եւ Հայաստանի ՃՈ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Տիգրան Պողոսյանը:

Հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով վարորդները տեղափոխվեցին բուժկենտրոն` ստուգելու, արդյոք նրանք  վթարի պահին եղել են սթափ վիճակում, թե ոչ: