Կրեմլը պաշտոնապես հաստատել է, որ Ռուսաստանը եւ Հնդկաստանը պայմանվորվել են պայմանագիր ստորագրել С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովի խոսքերով՝ փաստաթուղթը կստորագրվի Հնդկաստան Պուտինի այցի ընթացքում՝ տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։
Ուշակովը նաեւ նշել է, որ այդ գործարքի արժեքը 5 մլրդ դոլար է։
Այն մասին, որ Հնդկաստանը վերջնականապես որոշել է С-400-ներ գնել Ռուսաստանից, ավելի վաղ տեղեկացրել էր հնդկական Economic Times թերթը, որը նաեւ նշել է, որ Հնդկաստանը սկզբնապես կվճարի գումարի 15 տոկոսը, իսկ մնացած մասի վճարումը կախված կլինի մատակարարման ժամկետներից։ Ընդ որում առաջին համալիրը պետք է գործարկման պատրաստ լինի պայմանագրի կնքումից հետո 24 ամսվա ընթացքոմ։




























