Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչեւ տարեվերջ կարող են հանդիպել։ Այս մասին լրագրողներին հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ուշակովն ասել է, որ քննարկվում է Սիրիային նվիրված քառակողմ գագաթաժողով անցկացնելու հարցը։ Նա պարզաբանել է, որ դրան կմասնակցեն Ռուսաստանը, Թուրքիան, Գերմանիան, Ֆրանսիան։

Վերջին անգամ Պուտինն ու Էրդողանը հանդիպել էին նախորդ տարվա նոյեմբերի 17-ին՝ Սոչիում։ Այդ հանդիպման ժամանակ նրանք ստորագրել էին համաձայնագիր՝ Սիրիական Իդլիբ նահանգում ապառազմականացված գոտի ստեղծելու մասին։