Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱԽ անդամների օերատիվ խորհրդակցություն է հրավիրել՝ լրագրողներին տեղեկացրել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեղեկացրել է, թե С-300 համալիրներ եւ այլ զինատեսակներ են մատակարավել Սիրիային՝ այնտեղ գտնվող ռուսական զինծառայողների անվտանգության մակարդակը բարձրացնելու համար։

Նրա խոսքերով՝ Սիրիայում հակաօդային պաշտպանության միասնական համակարգի գործարկման աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի 20-ին։

Ըստ Շոյգուի՝ սիրիացի մասնագետներին 3 ամսում կսովորեցնեն օգտագործել Ռուսաստանի կողմից մատակարարված զենիթահրթիռային համալիրները։