Իրաքի խորհրդարանը երկրորդ փորձից հետո Իրաքյան Քուրդիստանի նախկին ղեկավար Բարխամ Սալեհին երկրի նախագահ է ընտրել՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Այդ պաշտոնում նրա թեկնածությունն առաջադրել էր Իրաքի քրդական ինքնավար շրջանի առաջատար քաղաքական շարժումներից մեկը՝ Քուրդիստանի հայրենասիրական միությունը։

Նախագահի ընտրության հարցով խորհրդարանի նիստը մի քանի անգամ հետաձգվել էր քվորում չլինելու պատճառով։

Նախագահի պաշտոնում, երկրի օրենսդրության համաձայն, առաջադրվում է քրդական համայնքի ներկայացուցիչ։ 24 թեկնածուներից 5-ը վճռորոշ քվեարկությունից առաջ ինքնբացարկ էր հայտարարել։ Նախագահն ընտրվում է փակ գաղտնի քվեարկությամբ։