ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները չեն գիտակցում ագրեսիվ հռետորաբանության վտանգավորության աստիճանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ռուսակա հրթիռները ոչնչացնելու մասին ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչինսոնի հայտարարությունը՝ տեղեկացնում է ՌԻԱ նովոստին։
«Տպավորությունն այնպիսին է, որ նման հայտարարություն անող մարդիկ չեն գիտակցում իրենց պատասխանատվության եւ ագրեսիվ հռետորաբանության վտանգավորության աստիճանը։ Ով է այդ տիկնոջը լիազորել նմասն հայտարարություն անել։ Ամերիկացի ժողովուրդը՞»,- ասել է Զախարովան։
«Ինչ վերաբերում է հարցի էությանը, ապա մեր փորձագետները մանրամասն պատասխան կտան»,- հավելել է նա։




























