Լեգենդար երգիչ Շառլ ազնավուրի հոգեհանգստի արարողությունը կկայանա հոկտեմբերի 5-ին՝ Փարիզում՝ Հաշմանդամություն ունեցողների տանը՝ տեղեկացնում է Parisien-ը։

Թերթը գրում է, թե խորհրդականները պնդել են, որ 94-ամյա երգչին հրաժեշտ տալու ազգային արարողություն անցկացվի։

Ազնավուրը մահացել է հոկտեմբերի լույս 1-ի գիշերը՝ Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։ Որպես մահվան պատճառ, բժիշկները նշել են թոքերի այտուցը, որը հանգեցրել է սրտաթոքային անբավարարության։