Գերմանացի բիզնեսմենները նշել են, որ ռուսական գազը պետք է աշխարհին՝ չնայած Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որ կարող է պատժամիջոցներ սահմանել ռուսական գազի արտահանման ծրագրերի վրա՝ տեղեկացնում է Reuters-ը։

Թրամփի աշխատակազմը հայտարարել է, թե, հնարավոր է, «Հյուսիսային հոսք 2» գազատարի արգելափակման քայլեր ձեռնարկեն, քանի որ այն կարող է մեծացնել դեպի Եվրոպայի հյուսիս ռուսական գազի արտահանման ծավալները։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ դեպի ԵՄ ռուսական գազի արտահանման ծավալներն այս տարի կհասնեն ռեկորդային մակարդակի՝ 200 միլիարդ մետր-խորանարդի։։

Անդրադառնալով ռուսական նախագծերի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու Թրամփի հայտարարությանը՝ Պուտինն ասել է․ «Ես հասկանում եմ Դոնալդ Թրամփին, նա պայքարում է իր երկրի շահերի համար, նրա արդյունաբերության համար։ Բայց տվյալ դեպքում ամերիկյան գազը եվրոպական շուկայում 30 տոկոսով թանկ է, քան ռուսականը։ Դա շատ-շատ է»։

Գերմանացի բիզնեսմեններն ասել էին, որ ռուսական գազը աշխարհում էներգետիկ հավասարակշռությունը պահպանելու համար կենսական նշանակություն ունի։