Եվրոպական միությունը չպետք է խոչընդոտի «Թուրքական հոսքի» կառուցմանը։ Այս մասին իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Արեւմտյան Եվրոպան գազ կարող է գնել հյուսիսային երթուղով։ Մենք՝ Կենտրոնական Եվրոպան, պահանջում ենք այդ իրավունքը մեզ համար։ Մենք պահանջում ենք, որ Արեւմտյան Եվրոպան եւ Բրյուսելը չխոչընդոտեն, որպեսզի մենք կարողանանք հարավից գազ ստանալ»,- նշել է նա։
«Մենք պայմանավորվել ենք Սերբիայի եւ Բուլղարիայի հետ, որ երեք երկրով զարգացնելու ենք մեր ցանցն այնպես, որ երբ «Թուրքական հոսքի» երկրորդ գիծը կառուցվի, մենք էլ կարողանանք այնտեղից գազ գնել»,- ասել է արտգործնախարարը։ Նա հույս է հայտնել, որ Կենտրոնական Եվրոպան կկարողանա այնպես ընդլայնել Ռուսաստանի հետ իր էներգետիկ հարաբերությունները, ինչպես դա արել է Արեւմտյան Եվրոպան։



























