Ինքնաշեն պայթուցիկ սարք է գործի դրվել այսօր՝ փետրվարի 10-ին, Երեւանի ժամանակով 08:00-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում «Գալերեա» թերթի խմբագրատան մուտքի մոտ: Թերթի խմբագրության շենքի կողքին է գտնվում Բուլղարիայի հեռագրային գործակալությունը եւ Տպագրական կոմբինատը:

Պայթյունից տեղահան է եղել մուտքի դուտը, կոտրվել՝ ապակիները, տուժել են նաեւ հարեւան շենքերը: Զոհեր եւ վիրավորներ չկան:

«Գալերեա» թերթը հայտնի դարձավ, երբ նրա էջերում հրապարակվեցին առաջատար բուլղար քաղաքական գործիչների, այդ թվում, վարչապետ Բոյկո Բորիսովի խոսակցությունները, որոնք ստացվել են հատուկ լսող սարքերի օգնությամբ: Այդ հրապարակումները բազմաթիվ սկանդալների առիթ դարձան: Թերթի լրագրողների կարծիքով, պայթյունը նպատակ ունի վախեցնել իրենց: