Կիրակի Բոսնիայում եւ Հերցեգովինայում (ԲեւՀ) բացվել են ավելի քան 5,5 հազար ընտրական տեղամասեր, որտեղ անցկացվում են համընդհանուր ընտրություններ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի Գլխավոր ընտրական հանձնաժողովին(ԳԸՀ):
ԲեւՀ Դաշնության երկու սուբյեկտների՝ Սերբական Հանրապետության (ՍՀ) եւ Բոսնիայի եւ Հերցեգովինայի դաշնության (ԲեւՀԴ), ինչպես նաեւ Բռչկո շրջանից ընտրողները պետք է 7494 թեկնածուներից 518 մարդու ընտրեն, որոնք հանրապետությունում բոլոր առանցքային պաշտոնները կզբաղեցնեն:
Նրանց թվում Նախագահության (պետության հավաքական ղեկավար) ԲեւՀ երեք անդամ կա, ՍՀ նախագահը եւ երկու փոխնախագահները, ԲեւՀ խորհրդարանի 42 պատգամավոր, ՍՀ խորհրդարանի 83 պատգամավոր եւ ԲեւՀԴ խորհրդարանի 98 պատգամավոր: ԲեւՀ ԳԸՀ տվյլներով ընտրություններին ընդհանուր կմասնակցեն 72 կուսակցություններ եւ 39 անկախ թեկնածուներ:
Բացի երկրի կայուն ընտրատեղամասերից, կան 314 ակտիվ խմբեր, որոնք հնարավորություն են տալիս քվեարկելու այն մարդկանց, ովքեր չեն կարողանում ինքնուրույն հասնել քվեատուփին: Ակնկալվում է, որ նման մոտ 10 հազար քաղաքացիներ կլինեն, իսկ ընդհանուր առմամբ, ԲեւՀ-ում ավելի քան 3.3 միլիոն մարդ ընտրելու իրավունք ունի:
Երկրում ընտրություններին հետեւում են 6424 դիտորդներ, այդ թվում 1.5 հազար օտարերկրացիներ: Քաղաքապետարաններում ընտրական գործընթացը վերահսկվում է մոտ 60 հազար քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների կողմից: Վերլուծաբանների կարծիքով, ընտրողների մասնակցությունը անկախությունից հետո ամենացածրն է լինելու: Քվեարկության նախօրեին բնակչության ավելի քան 40 տոկոսը պատրաստ էր մասնակցել ընտրություններին:
Վերլուծաբաններն այդ բացատրում են քաղաքականության մեջ նույն դեմքերից ընտրողների հոգնածությունից, ինչպես նաեւ թեկնածուների քաղաքական ծրագրերի միօրինակությունից եւ անփոփոխելիությունից:




























