Ոստիկանության Ստեփանավանի բաժնում փետրվարի 9-ի գիշերը հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 63-ամյա Հասմիկ Խ.-ն, 17-ամյա Մաքսիմ Ղ.-ն եւ 16-ամյա Միհրան Ղ.-ն:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, տանը, գազի վառարանի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից:
Կատարվում է քննություն: