Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները Բավրայի հսկիչ անցագրային կետի տարածքից փետրվարի 9-ի երեկոյան բերման են ենթարկել 28-ամյա Օնիկ Ա.-ին. նա փետրվարի 8-ից հետախուզվում էր թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառություն իրականացնելու կամ դրանք ապօրինի իրացնելու մեղադրանքով:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:




























