Ոստիկանության Կոտայքի բաժնում փետրվարի 11-ի գիշերը հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 3 շենքի թիվ 6 բնակարանի 3 բնակիչներ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ նրանք թունավորվել են փետրվարի 11-ին, ժամը 00.30-ի սահմաններում, տանը, գազի ջրատաքացուցիչի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից:





























