Ոստիկանության Արաբկիրի բաժնում փետրվարի 10-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 21.00-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Կասյան փողոցի թիվ 7 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 26-ամյա Աննա Պ.-ին, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, փետրվարի 11-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված վրաերթը կատարել է 35-ամյա  Գեւորգ Գ.-ն` «Դեու» մակնիշի ավտոմեքենայով:

Կատարվում է քննություն: