Սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջին մահվանից մի քանի ամիս առաջ հանդիպել է ԱՄՆ–ում Սաուդյան Արաբիայի դեսպան Հալիդ բին Սալմանի հետ։  Այս մասին հայտնում է NBC–ը՝ վկայակոչելով 3 աղբյուրների։

ԱՄՆ–ում Սաուդյան Արաբիայի դեսպանը Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամեդ բին Սալմանի եղբայրն է։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Վաշինգթոնում նրանց հանդիպումը ձգվել է շուրջ կես ժամ: Զրույցի մանրամասները չեն հստակեցվում, սակայն NBC–ն նշում է, որ ինքը՝ Խաշոգջին այդ հանդիպումը «հաճելի» է բնութագրել, փոխանցում է Gazeta–ն։