Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է ստուգված տեղեկություններ ունենալու անհրաժեշտության մասին սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի գործում տվյալներին արձագանքելու համար։
«Լրագրողի առնչությամբ միջադեպին արձագանքելու համար պետք է ստուգված տեղեկություն ունենալ։ Մենք ձեզ հետ լսել ենք Էր Ռիադի պաշտոնական հայտարարությունը, որում նշվում է, որ թագավորական ընտանիքի ներկայացուցիչները ներգրավված չեն կատարվածում։ Մենք դա ի գիտություն ընդունեցինք։ Մնացածը քննության հարց է։ Եվ այստեղ, իհարկե, պետք է գործել միայն պաշտոնական եւ ստուգված տեղեկություններով»,–հայտարարել է Պեսկովը, փոխանցում է RT–ն։




























