Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ կհեռանա մեծ ֆուտբոլից, հենց որ ավարտի իր աշխատանքը ներկայիս պաշտոնում։
«Անգլիայի ազգային հավաքականը կլինի իմ աշխատանքի վերջին հանգրվանը»,- հայտարարել է 63-ամյա Կապելոն եւ հավելել, որ չի ընդունի Իտալիայի հավաքականի մարզիչը դառնալու առաջարկը։
Հիշեցնենք, որ իտալացի մասնագետը Անգլիայի հավաքականի հետ սկսել է աշխատել 2007 թվականի դեկտեմբերի 14-ից՝ կնքելով 2 տարվա պայմանագիր եւ հնարավորություն ստանալով եւս 2 տարով այն երկարաձգելու։
Նշենք, որ Կապելոն ժամանակակից ֆուտբոլի լավագույն մասնագետներից է։ Նա ամենուր հասել է հաջողությունների։ Ֆուտբոլային մեծ բարձունքների է հասցրել այնպիսի ակումբներին, ինչպիսիք են «Միլան»-ը , «Ռոմա»-ն, Մադրիդի «Ռեալ»-ը։ Այժմ նրանից նման հրաշքի են սպասում Անգլիայի հավաքականի երկրպագունները։




























