Թուրքիայի փոխվարչապետ, նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը Լոնդոն կատարած իր այցելության ժամանակ անդրադարձել է նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթացող գործընթացներին։

Թուրքական Hurriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը ներկայում գտնվում է Լոնդոնում, որտեղ մասնակցել է համաշխարհային տնտեսական ճգնաժամին նվիրված տարբեր միջոցառումների։ Նա անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ թվում՝ Ադրբեջան-Հայաստան եւ Թուրքիա-Հայաստան հարաբերություններին՝ նշելով. «Մենք ցանկանում ենք տարածաշրջանում կարգավորել իրավիճակը։ Ներկայում մեր տարածաշրջանում առկա են լուրջ խնդիրներ: Եթե այդ խնդիրները առաջիկայում կարգավորվեն՝ տարածաշրջանում նոր էներգետիկ նախագծեր, հաղորդակցության եւ տրանսպորտի տեսանկյունից նոր միջավայր կստեղծեն, որոնք կփոխեն աշխարհաքաղաքական իրավիճակը»- նշել է Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը։