Մահացած սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջին փորձում էր Սաուդյան Արաբիայի կողմից Եմենում քիմիական զենքի օգտագործման մասին ապացույցներ գտնել, հաղորդում է Sunday Express-ը՝ վկայակոչելով աղբյուրին:
«Մահից մեկ շաբաթ առաջ ես հանդիպեցի նրան: Նա շատ դժբախտ եւ մտահոգ էր: Երբ հարցրեցի նրան, թե ինչու է անհանգստացած, նա այնքան էլ չցանկացավ պատասխանել, բայց ի վերջո ասաց ինձ, որ ապացույցներ է ստացել, որ Սաուդյան Արաբիան Եմենում քիմիական զենք է օգտագործել: Նա ասաց, որ հույս ունի փաստաթղթային ապացույցներ ստանալ»,-հրատարակությանն ասել է մահացածի մոտ ընկերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մինչ այդ հետախուզության աղբյուրը թերթին հայտնել է, որ հետախուզությանը հայտնի է դարձել, որ «ինչ-որ բան» կատարվել է սեպտեմբերի առաջին շաբաթը՝ դեպքից մոտ 3 շաբաթ առաջ:
«Այդ մանրամասները վերաբերել են պարոն Խաշոգջիին բռնելու եւ հարցաքննության համար Սաուդյան Արաբիա բերելու մասին նախնական հրամանաններին», — ասել է հետախուզության աղբյուրը:
Նրա խոսքով, հրամանները տրվել են թագավորական շրջապատից, սակայն հրամանների հետ թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ կապի մասին ուղղակի տեղեկատվություն չկա:
Մեկ այլ բարձրաստիճան աղբյուր հաղորդել է, որ բրիտանական MI6-ը Սաուդյան Արաբիայից գործընկերներին խորհուրդ է տվել չեղարկել գործողությունը, սակայն նրանց առաջարկը մերժվել է:




























