Իրանում ձերբակալվել է IRNA պետական տեղեկատվական գործակալության նախկին ղեկավար Աբդուլլահ Նասիրին, հաղորդում է SalamNews-ը:

Դատախազությունը ձերբակալման սանկցիա է տվել Աբդուլլահ Նասիրիի նկատմամբ, ով երկրում արգելված Մոջահիդների իսլամական հեղափոխական կազմակերպության անդամ է:

Նասիրին ղեկավարել է IRNA գործակալությունը՝ Մուհամեդ Խաթամիի նախագահության ժամանակներում: